ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1107-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱԹԵՎՈՍ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
07.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1107-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱԹԵՎՈՍ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Սիմոնյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ,
համաձայնությամբ)
Ա. Ջումայան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Է. Հակոբյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
տեղակալ
Դ. Դանիելյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Դ․ Առաքելյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)
Կ. Հակոբյան - ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ
Հ. Գուլյան - ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ
Մուշեղ եպիսկոպոս Բաբայան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Հ. Արշակյան - ընտանիքի անդամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
07.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ