ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱՌԻՆՋ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի 63-Ն
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԻՆՋ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Առինջ համայնքում 2021 թվականի համար սահմանել համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը՝
1) Հասցեների տրամադրման, վերահասցեավորման ծառայությունների համար՝ 5000/հինգ հազար/դրամ
2) Սահմանել համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության վճար՝
ա. Օրինականացված ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրման համար՝ 65000 / վաթսունհինգ հազար/ դրամ
բ. Օրինականացված ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրման համար (ինքնակամ կառույցն իրականացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից սահմանված կարգով կազմված հատակագծերի ներկայացման դեպքում)՝ 45000 /քառասունհինգ հազար/ դրամ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Կողմ -8
1. ԱՐՍԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
2. ԳԱՅԱՆԵ ՊԱԼՅԱՆ
3. ԳՐԵՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
4. ԼԱՈՒՐԱ ՄԻՐԶՈՅԱՆ
5. ՆԵԼԼԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ
6. ՍԱՀԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
7. ՍԵՐՈԲ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
8. ՖԼՈՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2021 թվական: