ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՊԱԳԱ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 47-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՊԱԳԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18֊րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով,
Ապագա համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա համայնքի վարչական տարածքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Տեղական տուրքերի դրույքաչափերը հաշվարկելու համար կիրառել 0,75 գործակիցը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է տնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Կողմ-6 Դեմ-0 Ձեռնպահ-0
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ԻԲՈՅԱՆ ՍՈՒՐԵՆ
ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱԿՈԲ
ՀԱԿՈԲՅԱՆ ՖԼՈՐԱ
ՄՈՒՐԱԴՅԱՆ ՄՈՒՐԱԴ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՊԵՏՐՈՍ ԱՎԱԳՅԱՆ
2020 թվականի դեկտեմբերի 30
Ապագա համայնք
Հավելված
Հայաստանի Հանրապետության Արմավիրի
մարզի Ապագա համայնքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 30-ի
N 47-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2021 թվական: