ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՊԱԳԱ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 48-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՊԱԳԱ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
Ապագա համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա համայնքի 2021 թվականի բյուջեն՝ 63629.6 հազար (վաթսուներեք միլիոն վեց հարյուր քսանինն հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ եկամուտներով և 63629.6 հազար (վաթսուներեք միլիոն վեց հարյուր քսանինն հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ ծախսերով՝ համաձայն հավելվածի:
2.Տալ համաձայնություն 2021 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելու համար:
3.Սահմանել 50% չափաքանակ համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ փոփոխություններ կատարելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ-6 Դեմ-0 Ձեռնպահ-0
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ԻԲՈՅԱՆ ՍՈՒՐԵՆ
ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱԿՈԲ
ՀԱԿՈԲՅԱՆ ՖԼՈՐԱ
ՄՈՒՐԱԴՅԱՆ ՄՈՒՐԱԴ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՊԵՏՐՈՍ ԱՎԱԳՅԱՆ
2020 թվականի դեկտեմբերի 30
Ապագա համայնք
Հավելված
Հայաստանի Հանրապետության Արմավիրի
մարզի Ապագա համայնքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 30-ի
N 48-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2021 թվական: