ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24-ը դեկտեմբերի 2020 թ. N 88-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել Աշտարակ համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն՝
(հազ. դրամ)
Վարչական բյուջե Ֆոնդային բյուջե Ընդամենը
Եկամտային մաս 692505.9 0 692505.9
Ծախսային մաս 697505.9 15000.0 712505.9
ԴեՖիցիտ -5000.0 -15000.0 -20000.0
Պահուստային ֆոնդ 40000.0 0 40000.0
2. Հաստատել Աշտարակ համայնքի 2021թ-ի տարեկան բյուջեի եկամտային մասը՝ համաձայն հավելված 1-ի։
3. Հաստատել Աշտարակ համայնքի 2021 թ-ի տարեկան բյուջեի ծախսային մասը՝ համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հավելված 2-ի։
4. Հաստատել Աշտարակ համայնքի 2021 թ-ի տարեկան բյուջեի ծախսային մասը՝ համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 3-ի։
5. Հաստատել Աշտարակ համայնքի 2021թ-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդին), համաձայն հավելված 4-ի։
6. Հաստատել Աշտարակ համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի։
7. Հաստատել Աշտարակ համայնքի 2021թ-ի տարեկան բյուջեի ծախսային մասը համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 6-ի։
8. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև։
9. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը։
ԱՎԱԳԱՆԻ՝
ԿՈՂՄ-9 ԴԵՄ-0 ՁԵՌՆՊԱՀ-0
ՆՈՐԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՇՈՒԽՅԱՆ
ԱՐՏԱՇԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ
ՎԱՀԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱԶԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Թ.ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հավելված 1-6
Հաստատված է համայնքի ավագանու
24.12.2020 թ. N 88-Ն որոշմամբ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2021 թվական: