ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 784-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (25 տեղ, 383 կգ ընդհանուր քաշով, 55,365 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 650 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն) ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
08.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 784-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին հանձնվող բեռի ցանկ
NN
ը/կ Անվանումը Քանակը Երկիրը Հատի արժեքը
(ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուրը
(ԱՄՆ-ի դոլար)
1․ Հեծանիվի անվադող 98 ԱՄՆ 50 4,900
2. Անիվ 23 ԱՄՆ 50 1,150
3․ Սաղավարտ 3 ԱՄՆ 20 60
4․ Հեծանիվի նստատեղ 6 ԱՄՆ 50 300
5․ Արգելակման մալուխի պատյան 1 ԱՄՆ 250 250
6․ Անիվի ճշգրտման գործիք 1 ԱՄՆ 250 250
7․ Սպորտային պայուսակ 4 ԱՄՆ 20 80
8․ Անվախցիկ 26 ԱՄՆ 5 130
9․ Մարզչի հեծանվադազգահ 1 ԱՄՆ 250 250
10․ Փոխանցումատուփի փոխարկիչ 95 ԱՄՆ 80 7,600
11․ Ետևի աստղանիշ 34 ԱՄՆ 100 3,400
12․ Հեծանվորդի մարզաշապիկ 206 ԱՄՆ 75 15,450
13․ Հեծանվորդի կիսատաբատ 181 ԱՄՆ 75 13,575
14․ Գուլպա 51 ԱՄՆ 10 510
15․ Հեծանվային կոշիկ 21 ԱՄՆ 100 2,100
16․ Գլխարկ 21 ԱՄՆ 100 2,100
17․ Հեծանվային ձեռնոց 21 ԱՄՆ 20 420
18․ Առջևի փոխանցման փոխարկիչ 32 ԱՄՆ 50 1,600
19․ Ետևի փոխանցման փոխարկիչ 1 ԱՄՆ 45 45
20. Շղթա 45 ԱՄՆ 15 675
21․ Շղթայի օղակ 2 ԱՄՆ 200 400
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում հանձնվող բեռի ցանկ
1․ Ջրակայուն սավան և տակդիր 6 ԱՄՆ 20 120
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
08.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ