Հոդված 20. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը
Հոդված 20. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը
1. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողները ենթակա են վերապատրաստման «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-14-Ն)
3. Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ՝ հատուկ ուսուցում անցնելուց հետո: Հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
4. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-14-Ն)
5. Քրեակատարողական ծառայողը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին վերապատրաստվելուց կամ հատուկ ուսուցում անցնելուց հետո մեկ տարուց պակաս ծառայություն անցնելու դեպքում պարտավոր է, ծառայություն չանցած ամիսներին համապատասխան, կատարված ծախսը, 12 ամսվա կտրվածքով բաժանելով յուրաքանչյուր ամսվա վրա, փոխհատուցել իր վերապատրաստման կամ հատուկ ուսուցման համար կատարված ծախսերը:
(20-րդ հոդվածը փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն. խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-14-Ն)