Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-15-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Հոդված 51. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման պայմաններն ու սահմանները

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 51. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման պայմաններն ու սահմանները

1. Քրեակատարողական ծառայողը, սույն օրենքի 48-50-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով, իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելիս քրեակատարողական ծառայողը պարտավոր է`

1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում քրեակատարողական ծառայողի կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ.

3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:

3. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման դեպքում քրեակատարողական ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի գործադրման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին: Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին քրեակատարողական ծառայության պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:

4. Լիազորությունների վերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

(51-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-93-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։