Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-12-ից մինչև 2012-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 43. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվը

գործել է մինչև 2012-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 43. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվը

1. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները: Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում:

2. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը 6 ամիս է, սակայն ոչ ավելի, քան ծառայողի 65 տարին լրանալը:

3. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին 4 ամսվա համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային և կոչման համար տրվող դրույքաչափերը, իսկ վերջին երկու ամսվա համար` միայն ունեցած կոչման համար նախատեսված դրամական բավարարում:

Եթե քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է քրեակատարողական ծառայությունից, ապա սույն մասի առաջին պարբերությունում նշված ստաժը և վճարումն իրականացվում են կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:

4. Սույն օրենքի հիման վրա քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։