Գլուխ 9 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 31. Քրեակատարողական ծառայողի հանդերձանքը, վկայականը
Հոդված 31. Քրեակատարողական ծառայողի հանդերձանքը, վկայականը
1. Քրեակատարողական ծառայողին անվճար տրվում է քրեակատարողական ծառայողի հանդերձանք, այդ թվում` համազգեստ, որի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը և պայմանները, ինչպես նաև այն կրելու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Քրեակատարողական ծառայողին տրվում է սահմանված ձևի վկայական, որի ձևը և տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: