Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2016-06-18։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2016-06-18-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 14 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Հոդված 47. Քրեակատարողական ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելը

գործել է մինչև 2016-06-18ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 47. Քրեակատարողական ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելը

1. Քրեակատարողական ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու` սույն օրենքով նախատեսված դեպքերում քրեակատարողական ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք:

2. Անձնական անվտանգության ապահովման համար քրեակատարողական ծառայողն իրավունք ունի օգտագործելու անհատական պաշտպանության միջոցներ:

3. Քրեակատարողական ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ զենքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների տեսակը, ձևը, մոդելը և քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. (մասն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)

(47-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։