Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

01 նոյեմբերի 2023 թ. թիվ 29-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի ««Գյուղական վայրերի բնակչության գյուղատնտեսական կենդանիներով ապահովվածությունը» Ձև 9-ԳՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 25-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 23-Ն որոշման.

1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,

2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագահ՝

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի նոյեմբերի 1-ի

թիվ 29-Ն որոշման

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 23-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Գյուղական վայրերի բնակչության գյուղատնտեսական կենդանիներով ապահովվածությունը

(միավոր)

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Ընդամենը

Ա Բ 1

Առկա տնտեսությունների թիվը 100

Գյուղատնտեսական կենդանի չունեցող տնտեսությունների թիվը

որևէ տեսակի 105

խոշոր եղջերավոր կենդանի 110

կով 115

խոզ 120

ոչխար 125

այծ 130

Ղեկավար՝ _____________________________ ________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝ _____________________________ ________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

« ___ »____________20___թ.»:

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի նոյեմբերի 1-ի

թիվ 29-Ն որոշման

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 23-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՎ 9-ԳՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղական վայրերի բնակչության գյուղատնտեսական կենդանիներով ապահովվածությունը» Ձև 9-ԳՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ՝ հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում յուրաքանչյուր տարի անցկացվող գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման (գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ հանրապետության բոլոր համայնքներում, գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն կենդանի ունեցող տնտեսություններում) արդյունքների հիման վրա:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

5. Հաշվետվության «100» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում է համայնքում առկա բնակչության տնտեսությունների քանակը (միավոր):

6. «105» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում է որևէ տեսակի կենդանի չունեցող տնտեսությունների քանակը (միավոր):

7. «110-130» ծածկագրերով տողերի սյունակ 1-ում լրացվում է համապատասխանաբար՝ խոշոր եղջերավոր կենդանի, կով, խոզ, ոչխար և այծ, կենդանու տեսակը չունեցող տնտեսությունների քանակը (միավոր): »:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։