Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

«01» նոյեմբերի 2023 թ. թիվ 28-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի ««Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 22-Ն որոշման.

1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,

2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագահ՝

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 1-ի

թիվ 28-Ն որոշման

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի

թիվ 22-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկա-գիրը Չափման միավորը Ընդամենը

Ա Բ Գ 1

Տնտեսությունների թիվը` կենդանի ունեցող և չունեցող, ընդամենը, որից՝ 100 միավոր

բացակայող տնտեսությունների թիվը 100.1 -‘’-

Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը, որից` 105 գլուխ

կովեր 105.1 -‘’-

արտադրող ցուլեր 105.2 -‘’-

բանող եզներ 105.3 -‘’-

երինջներ 1-ից մինչև 2 տարեկան 105.4 -‘’-

երինջներ 2 տարեկանից բարձր 105.5 -‘’-

չսերմնավորված էգ մոզիներ 2 տարեկանից բարձր 105.6 -‘’-

Խոզեր, ընդամենը, որից` 110 -‘’-

մայր խոզեր հիմնական հոտի 110.1 -‘’-

էգ խոզեր կազմալրման համար` 4 -12 ամսական 110.2 -‘’-

Ոչխարներ բոլոր ցեղերի, ընդամենը, որից` 115 -‘’-

մաքիներ 115.1 -‘’-

շիշակներ 115.2 -‘’-

Այծեր, ընդամենը, որից` 120 -‘’-

մայր այծեր 120.1 -‘’-

Ձիեր, ընդամենը, որից` 125 -‘’-

զամբիկներ 3 տարեկան և ավելի 125.1 -‘’-

Ճագարներ, ընդամենը, որից` 130 -‘’-

մայր ճագարներ 130.1 -‘’-

Թռչուններ, ընդամենը, որից` 135 -‘’-

ածան հավեր 135.1 -‘’-

Մորթատու գազաններ, որից` 140 -‘’-

մայրեր 140.1 -‘’-

Մեղվաընտանիքներ 145 հատ

Ավանակներ 150 գլուխ

Ջորիներ 155 -‘’-

Գոմեշներ 160 -‘’-

Ղեկավար` _________________________________ ____________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)` _________________________________ ____________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

«__»___________20___թ.»:

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 1-ի

թիվ 28-Ն որոշման

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի

թիվ 22-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ 6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտ կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ՝ հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում յուրաքանչյուր տարի անցկացվող գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման (գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ հանրապետության բոլոր համայնքներում, գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն կենդանի ունեցող տնտեսություններում) արդյունքների հիման վրա:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

5. «105» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի և հասակի խոշոր եղջերավոր կենդանիների, իսկ «105.1-105.6» ծածկագրերով տողերում` ըստ առանձնացված սեռահասակային խմբերի գլխաքանակը:

6. «105.2» ծածկագրով տողում լրացվում է վերարտադրման համար օգտագործվող արու կենդանիների գլխաքանակը:

7. «105.3» ծածկագրով տողում լրացվում է տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող եզների գլխաքանակը:

8. «105.4» ծածկագրով տողում լրացվում է 1-ից 2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

9. «105.5» ծածկագրով տողում լրացվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

10. «110» ծածկագրով տողում լրացվում է խոզերի գլխաքանակը:

11. «110.1» ծածկագրով տողում լրացվում է հիմնական և ստուգված խոզամայրերի գլխաքանակը:

12. «110.2» ծածկագրով տողում լրացվում է հիմնական մայրական խմբին դեռ չդասվող էգ աճեցվող մատղաշների գլխաքանակը:

13. «115» ծածկագրով տողում լրացվում է բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը:

14. «115.1» ծածկագրով տողում լրացվում է նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի մաքիների գլխաքանակը:

15. «115.2» ծածկագրով տողում լրացվում է 1 տարեկանից բարձր նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի շիշակների գլխաքանակը:

16. «120», «125», «130» և «140» ծածկագրերով տողերում լրացվում է համապատասխանաբար՝ այծերի, ձիերի, ճագարների և մորթատու գազանների (անկախ սեռահասակային խմբից) գլխաքանակը, իսկ «120.1», «125.1», «130.1» և «140.1» ծածկագրերով տողերում համապատասխանաբար՝ այծերի, ձիերի, ճագարների և մորթատու գազանների մայրական կազմի գլխաքանակը:

17. «135» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի և հասակի թռչունների գլխաքանակը (հավեր, աքլորներ, հնդկահավեր, բադեր, սագեր և այլն), իսկ «135.1» ծածկագրով տողում` ածան հավերի գլխաքանակը:

18. «145» ծածկագրով տողում լրացվում է բոլոր մեղվաընտանիքների (փեթակների) թիվը, «150», «155» և «160» ծածկագրերով տողերում լրացվում է համապատասխանաբար՝ ավանակների, ջորիների և գոմեշների (անկախ սեռահասակային խմբից) գլխաքանակը: »:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։