ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20 մարտի 2019 թ. թիվ 23-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՎ 9-ԳՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղական վայրերի բնակչության գյուղատնտեսական կենդանիներով ապահովվածությունը» Ձև 9-ԳՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գյուղական վայրերի բնակչության գյուղատնտեսական կենդանիներով ապահովվածությունը» Ձև 9-ԳՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 01.11.23 թիվ 29-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի «Գյուղական վայրերի բնակչության անասուններով ապահովվածության մասին» Ձև թիվ 9-ԳՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 25-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
Նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մարտի 20-ի
թիվ 23-Ն որոշման
Բաժին 1. Գյուղական վայրերի բնակչության գյուղատնտեսական կենդանիներով ապահովվածությունը
(միավոր)
Ցուցանիշի անվանումը
Տողի ծածկագիրը
Ընդամենը
Ա Բ 1
Առկա տնտեսությունների թիվը 100
Գյուղատնտեսական կենդանի չունեցող տնտեսությունների թիվը
որևէ տեսակի 105
խոշոր եղջերավոր կենդանի 110
կով 115
խոզ 120
ոչխար 125
այծ 130
Ղեկավար՝ _____________________________ ________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)՝ _____________________________ ________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« ___ »____________20___թ.
(հավելվածը խմբ. 01.11.23 թիվ 29-Ն)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մարտի 20-ի
թիվ 23-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՎ 9-ԳՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղական վայրերի բնակչության գյուղատնտեսական կենդանիներով ապահովվածությունը» Ձև 9-ԳՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ՝ հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում յուրաքանչյուր տարի անցկացվող գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման (գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ հանրապետության բոլոր համայնքներում, գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն կենդանի ունեցող տնտեսություններում) արդյունքների հիման վրա:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվության «100» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում է համայնքում առկա բնակչության տնտեսությունների քանակը (միավոր):
6. «105» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում է որևէ տեսակի կենդանի չունեցող տնտեսությունների քանակը (միավոր):
7. «110-130» ծածկագրերով տողերի սյունակ 1-ում լրացվում է համապատասխանաբար՝ խոշոր եղջերավոր կենդանի, կով, խոզ, ոչխար և այծ, կենդանու տեսակը չունեցող տնտեսությունների քանակը (միավոր):
(հավելվածը խմբ. 01.11.23 թիվ 29-Ն)