ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՀԱՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 43-Ն
կոտայքի մարԶի հաՑավան համայնքի վարչական տարածքում 2021 թվականի համար տեղական տուրքերի ԵՎ վճարների, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարների դրույքաչափերը ՍահմանելոՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ կետերով,«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ 14-րդ հոդվածների և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով՝ համայնքի ավագանին
որոշում է
1. Սահմանել Կոտայքի մարզի Հացավան համայնքի վարչական տարածքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված N1 և N2 ի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Կողմ-5 Դեմ-0 Ձեռնպահ-0
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՐԱՅՐ
ՂԱՐԻԲՅԱՆ ՄՀԵՐ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ
ՍԱՐԳՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՇԱՎԱՐՇ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավելված 1-2
Հացավան համայնքի ավագանու 2020թ.
դեկտեմբերի 30-ի N 43-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2021 թվական: