Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի «2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

ՄՐԳԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«15» Սեպտեմբերի 2020 թ. Թիվ 25-Ն

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի «2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով իրավական ակտերի փորձաքննության գործակալության եզրակացությունը.

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «2020 թվականի Համայնքի բյուջեն հաստատելու մասին» N 39-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

Ծախսային մաս

ա/ / 09 բաժնի 05 խմբի 1 դասի 5134 հոդվածի «580.0» թիվը փոխարինել «244.2» հազ դրամ թվով

գումարը նպատակաուղղել մանկապարտեզի վերանորոգմանը:

բ/ 11 բաժնի 01 խմբի 2 դասի 4891 հոդվածի «7581.0» հազ դրամ թիվը փոխարինել «2786.0» հազ դրամ թվով

գումարը հատկացվելու է ֆոնդային բյուջեին և նպատակաուղղվելու է մանկապարտեզի և ճանապարհային վերանորոգմանը:

գ/ / 09 բաժնի 01 խմբի 1 դասի 5113 հոդվածի «.13900.0» թիվը փոխարինել «15826.2» հազ դրամ թվով.

Գումարը ավելացվել է որպեսզի ապահովի սուբվեցիոն ծրագրի մեր մասի վճարումը:

դ/ 04 բաժնի 05 խմբի 1 դասի 5113 հոդվածի «9670.0»հազ դրամ թիվը փոխարինել «13265.0» հազ դրամ թվով.

Գումարը ավելացվել է որպեսզի ապահովի սուբվենցիոն ծրագրի մեր մասի վճարումը:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ

Կողմ-7 Դեմ-0 Ձեռնպահ-0

Ռ. Մովսիսյան _______________ / ստ./

Թ. Սողոմոնյան _______________ / ստ./

Լ. Հակոբյան _______________ / ստ./

Վ. Վարդանյան _______________ / ստ./

Հ. Գալստյան _______________ / ստ./

Ն. Կյուրեղյան _______________ / ստ./

Ս. Սարգսյան _______________ / ստ./

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ Ա. ԱՓՈՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։