Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

1 նոյեմբերի 2023 թ. թիվ 27-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի թիվ 175-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 38-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. Որոշման 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագահ՝

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 1-ի

թիվ 27-Ն որոշման

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 38-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Հատուկ մեքենաների հավաքակայանը տարեվերջին

միավոր

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկա-գիրը Ընդամենը հաշվետու տարում

Ա Բ 1

Քաղաքի տարածքի մաքրման և կենցաղային մնացուկների տեղափոխման հատուկ մեքենաների քանակը ընդամենը, այդ թվում` 100

աղբատար 100.1

այլ մեքենաներ 100.2

Բաժին 2. Հատուկ մեքենաների աշխատանքի հիմնական ցուցանիշները

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկա-գիրը Չափման միավորը Ընդամենը հաշվետու տարում

Ա Բ Գ 1

Մեքենա-օրերի ընդհանուր քանակը կազմակերպությունում ընդամենը (200.1+200.2+200.3+200.4+200.5), այդ թվում` 200 հազար

մեքենա օր

վերանորոգման 200.1 - “ -

կոնսերվացման 200.2 - “ -

պարապուրդի` կապված մթնոլորտային պայմանների հետ 200.3 - “ -

պարապուրդի` կապված այլ պատճառների հետ 200.4 - “ -

աշխատած 200.5 - “ -

Տեղափոխված կոշտ կենցաղային աղբի քանակը 210 խոր.մ

Տեղափոխված հեղուկ մնացուկների քանակը 220 - “ -

Տեղափոխված ձյան և այլ բեռների քանակը, 230 տոննա

Բաժին 3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

դրամ

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկա-գիրը Ընդամենը հաշվետու տարում

Ա Բ 1

Մուտքեր ընդամենը, այդ թվում` 300

բյուջեից 300.1

մատուցվող ծառայություններից ստացված մուտքեր, որից` 300.2

բնակչությունից 300.2.1

նվիրատվությունից 300.3

այլ մուտքեր 300.4

Ծախսեր ընդամենը, այդ թվում` 310

նյութական ծախսեր 310.1

ոչ նյութական ծառայությունների վճարումներ 310.2

գործուղման ծախսեր 310.3

աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ 310.4

հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման ծախսեր 310.5

այլ ծախսեր 310.6

Տարիների ընթացքում գոյացած պարտքերը ընդամենը, որից 320

բնակչությունից 320.1

Տարիների ընթացքում գոյացած պարտքերը հաշվետու տարում ընդամենը, որից՝ 330

բնակչությունից 330.1

Ղեկավար՝ ________________ ________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝ ________________ ________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

« _ _ »______ ____20___թ.»:

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 1-ի

թիվ 27-Ն որոշման

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 38-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են քաղաքապետարանները, համայնքապետարանները, ինչպես նաև մեքենայացված սանմաքրման աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. Բաժին 1-ի «100» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարեվերջին սանմաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպության հատուկ մեքենաների քանակն` անկախ այն հանգամանքից, դրանք գտնվում են շահագործման, վերանորոգման, կոնսերվացման մեջ կամ պարապուրդում` կապված մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ:

7. «100.1» ծածկագրով տողում լրացվում է աղբատար մեքենաների քանակը:

8. «100.2» ծածկագրով տողում լրացվում է այլ նշանակություն ունեցող մեքենաների քանակը, որոնցով կատարվել են աղբահանության աշխատանքներ:

9. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողում լրացվում է կազմակերպության բոլոր հատուկ մեքենաների (առաջին բաժնի «100» ծածկագրով տողում ցույց տրված) գումարային մեքենա-օրերի քանակը: Այն հաշվարկվում է որպես կազմակերպության մեքենաների և հաշվետու տարվա օրերի արտադրյալների գումար:

10. Վերանորոգման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի լրացվում է «200.1» ծածկագրով տողում: Նշված տողում հաշվառվում են կազմակերպության այն մեքենաների պարապուրդը, որոնք հաշվետու տարում գտնվել են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման, անկախ նրանից վերանորոգումը կատարվում է կազմակերպության վերանորոգման բաժանմունքում, թե վերանորոգման արհեստանոցում: Վերանորոգման սպասող են համարում այն մեքենաները, որոնք գիծ բաց չեն թողնվում տեխնիկական անսարքության պատճառով, բայց վերանորոգման չեն ուղարկվել վերանորոգման բազայի ոչ բավարար կարողության, անհրաժեշտ պահեստամասերի բացակայության կամ այլ պատճառներով: Ընդ որում, հաշվառվում են միայն այն մեքենաները, որոնք գտնվում են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման ամբողջ օրը: Եթե վերանորոգումից մեքենան դուրս է եկել գիծ և գտնվել է աշխատանքում ոչ պակաս, քան 2 ժամ, ապա այն տվյալ օրը համարվում է աշխատանքում և նշված տողում չի հաշվառվում:

11. Կոնսերվացման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի լրացվում է «200.2» ծածկագրով տողում: Մեքենաների կոնսերվացումը կապված է հիմնականում նրանց օգտագործման սեզոնային սահմանափակումով: Օրինակ` ձյուն բարձող մեքենաներն օգտագործվում են միայն ձմռանը և տարվա մյուս եղանակներին նրանք համարվում են կոնսերվացման մեջ: Կոնսերվացման մեջ հաշվում են այն մեքենաները, որոնք գտնվում են տեխնիկապես սարքին վիճակում:

12. Մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ կապված պարապուրդում գտնվող մեքենաների քանակներն ըստ օրերի առանձնացվում են համապատասխանաբար «200.3» և «200.4» ծածկագրով տողերում: Օրինակ, անձրևային եղանակին ջրցան մեքենաների պարապուրդը և այլն:

13. Կազմակերպության աշխատած մեքենա-օրերի քանակը («200.5» ծածկագրով տող), հաշվառվում է ըստ գիծ բաց թողնված բոլոր մեքենաների քանակի: Մեքենա-օրերի քանակն աշխատանքում որոշվում է գիծ բաց թողնման, վերադարձի և տեխնիկական վիճակի մասին ցուցակներով, դիսպետչերական մատյաններով կամ հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր օրվա համար հավաքակայանից (պարկից) աշխատանքի դուրս եկած մեքենաներին տրված ուղեգրերով: Եթե մեքենան հավաքակայան դուրս է եկել աշխատանքի և գտնվել է աշխատանքում երկու ժամից ոչ պակաս և վերադարձել է հավաքակայան (անկախ պատճառից) համարվում է աշխատանքի մեջ և հաշվառվում որպես մեկ մեքենա-օր աշխատանքում:

14. Հաշվետու տարվա ընթացքում տեղափոխված կոշտ կենցաղային աղբի, հեղուկ մնացուկների և ձյան ու այլ բեռների ծավալները լրացվում են համապատասխանաբար «210», «220» և «230» ծածկագրով տողերում, ըստ համապատասխան չափման միավորների:

15. Բաժին 3-ի ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

16. Բաժին 3-ում ներկայացվող ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:

17. «300» ծածկագրով տողում լրացվում են բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում են բյուջեից մուտքերը («300.1» ծածկագրով տող), մատուցված ծառայություններից ստացված մուտքերը («300.2» ծածկագրով տող), մուտքեր նվիրատվությունից («300.3» ծածկագրով տող) և այլ մուտքեր («300.4» ծածկագրով տող): «300.2» ծածկագրով տողից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը («300.2.1» ծածկագրով տող):

18. Ընդհանուր ծախսերից («310» ծածկագրով տող) առանձնացվում են.

1) «նյութական ծախսերը» «310.1» ծածկագրով տողում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը.

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» «310.2» ծածկագրով տողում լրացվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն.

3) «գործուղման ծախսեր» «310.3» ծածկագրով տողում լրացվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները.

4) «աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» «310.4» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները.

5) «310.5» ծածկագրով տողում լրացվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը.

6) սույն կետի 1-5-րդ ենթակետերում նշված ծածկագրերով տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում են «310.6» ծածկագրով տողում:

19. Տարիների ընթացքում գոյացած պարտքերը լրացվում են «320» ծածկագրով տողում, որից` հաշվետու տարում գոյացածը` «330» ծածկագրով տողում: Բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար «320.1» և «330.1» ծածկագրերով տողերում:»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 նոյեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։