ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆ N 119-Ն
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 Թ. ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՊԱԿԱՍԵՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 20.12.2022 Թ. N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, Ապարան համայնքի բյուջեում կատարել նախահաշվային փոփոխություններ.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1. Ապարան համայնքի 2023 թ. բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.1. Վարչական բյուջեի ծախսային մասում կատարել ավելացում 1500.0 հազ դրամ հետևյալ բնագավառներում՝
1.2. Սոցիալական կենտրոն ՀՈԱԿ-ի նախահաշվի 4637 հոդվածին 1500.0 հազ. դրամով՝
2. Վարչական բյուջեի ծախսային մասում պակասեցնել 1500.0 հազ դրամ հետևյալ բնագավառներում՝
2.1.Օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման բնագավառի նախահաշվի 4239 հոդվածից 500,0 հազ. դրամով
2.2. Ընդհանուր բնույթի համայնքային ծախսեր > բնագավառի նախահաշվի 4261 հոդվածից 1000,0 հազ. դրամով
3. «Ապարան համայնքի 2023 թ. բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 20.12.2022 թվականի N 153-Ն որոշման 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3 հավելվածների:
Ավագանի՝ (կողմ-14) (դեմ-0) (ձեռնպահ-0)
Եղիազարյան Կարեն
Կարապետյան Արկադի
Ենոքյան Դավիթ
Մակարյան Վահան
Մանուկյան Աղաբեկ
Սահակյան Հովհաննես
Խալաթյան Արթուր
Ավդալյան Արարատ
Մխիթարյան Վարդան
Գեղամյան Խաչիկ
Սաֆարյան Սևակ
Դավթյան Արտյոմ
Ասատրյան Արամ
Սարգսյան Արշակ
Համայնքի ղեկավար` Կ.Մ.Եղիազարյան
Հավելված 1-3
Ապարան համայնքի ավագանու
20.10.2023 թ. N 119-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2023 թվական: