ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 8-Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2021 Թ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՆՇՎԱԾ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածի 19-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղ. տեխնիկաների միջոցով մատուցվող ծառայությունների համար սահմանել հետևյալ սակագները.
● Կոմբայնի կողմից մատուցվող ծառայության 1 հա-ի համար 22000 դրամ,
● Տրակտորի միջոցով իրականացվող վարի 1 հա-ի համար 27000 դրամ,
● Տրակտորի միջոցով իրականացվող ցանքի 1 հա-ի համար 10000 դրամ։
2. Հանձնարարել գլխավոր մասնագետ-հաշվապահ Ա. Ջժմաչյանին գյուղ. տեխնիկայի շահագործողների հետ կնքել համապատասխան պայմանագրեր՝
● Կոմբայնի համար համայնքի բյուջե վճարել 200.000 դրամ,
● Տրակտորի համար համայնքի բյուջե վճարել 200.000 դրամ։
Կողմ-8 Դեմ-0 Ձեռնպահ-0
ԲՈԶՈՅԱՆ ԱՇՈՏԻԿ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԵՈՆԻԴ
ԴԱՎԻԹՅԱՆ ԶՈՐԻԿ
ՇՀՈՅԱՆ ՎԱՆԻԿ
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՆԻԿ
ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ
ՍՈՒՉՅԱՆ ԿԱՐԵՆ
ՕՀԱՆՅԱՆ ՆՎԵՐ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2021 թվական: