Հոդված 3. Օրենքի 326-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենքի 326-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «եթե» բառից հետո լրացնել «մաքսային կանոնների խախտում կատարած անձը խոչընդոտում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործառույթների իրականացումը, հրաժարվում է դադարեցնել կատարվող իրավախախտումը, կամ» բառերով.
2) 2-րդ մասի «անձը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց դիմադրություն է ցույց տալիս» բառերը փոխարինել «անձը խոչընդոտում է մաքսային մարմնի պաշտոնատար անձանց գործառույթների իրականացումը» բառերով, իսկ «երեք օր ժամկետով՝ ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնելով դատախազին» բառերը՝ «վեց ժամ տևողությամբ՝ այդ մասին անհապաղ հայտնելով դատախազին» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի իմաստով՝ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործառույթների իրականացումը խոչընդոտել է համարվում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց օրինական պահանջներին չենթարկվելը, մաքսային մարմինների պաշտոնատար անձանց դիմադրություն ցույց տալը, մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների հայտնաբերման աշխատանքները խանգարելը կամ այլ կերպ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնական պարտականությունների իրականացումը խոչընդոտելը:»: