ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 հուլիսի 2020 թվականի N 60-Ն
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ 18.03.2016 Թ.-Ի ԹԻՎ 08 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Ընդունել Եղեգնաձոր համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել 2016 թ.-ի մարտի 18-ի «ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 08 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ
ԱՅՎԱԶՅԱՆ ԱՐՏԱՇ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ
ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ
ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ
ՍՄԲԱՏՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ Կողմ - 9 Դեմ - 0 Ձեռնպահ - 0
Համայնքի ղեկավար՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հավելված
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2021 թվական: