ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» օգոստոսի 2020թ. ԹԻՎ 80-Ն
ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 156-Ն ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՆՇՎԱԾ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԹԻՎ 2 ՀԱՏՎԱԾԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության 13 08.2020 թ. թիվ 27.3/18179-2020 գրությունը
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Էջմիածին քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի «էջմիածին համայնքի 2020 թվականի բյուջեի հաստատման մասին» թիվ 156-Ն որոշման և նշված որոշմամբ հաստատված թիվ 2 հատվածի մեջ կատարել փոփոխություն և դրանք շարադրել նոր խմբագրությամբ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հ/Հ Ազգանուն Անուն
Կողմ Դեմ Ձեռնպահ Հ/Հ Ազգանուն Անուն Կողմ Դեմ Ձեռնպահ
1. Ավետիսյան Հրաչյա 6. Մելիքյան Ներսես
2. Գրիգորյան Վարդան 7. Միրզոյան Արամայիս
3. Խաչատրյան Թովմաս 8. Մովսիսյան Կարեն
4. Կոնդյան Դավիթ 9. Մուրադյան Սուրեն
5. Ղազարյան Գևորգ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ք. էջմիածին Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հավելված N 1-2
Հաստատված է
ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին
համայնքի Ավագանու 24 օգոստոսի 2020 թ.
թիվ 8 նիստի թիվ 80-Ն որոշմամբ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2021 թվական: