ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՔԱՂՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 02-Ն
ՔԱՂՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ, հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ և 12-րդ հոդվածներով.
Համայնքի ավագանին որոշում է`
1. Քաղսի համայնքի 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների միասնական դրույքաչափը սահմանել համաձայն հավելվածներ N 1 և N 2-ի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից, 10-րդ օրվան հաջորդող օրը։
Կողմ -5
ԱՎԱԳՅԱՆ ԺԻՐԱՅՐ
ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ԵՆՈՔՅԱՆ ՄԵԴԻԿ
ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌԱՖԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հավելված N 1, 2
Հայաստանի Հանրապետության
Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ավագանու
2021 թվականի հունվարի 18-ի N 02-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական: