ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 հուլիսի 2020 թվականի N 67-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասի պահանջներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է՝
1. Տալ համաձայնություն համայնքի բյուջեի վարչական մասի բաժին 11 խումբ 1 դաս 2 ոլորտի համայնքի պահուստային միջոցներ հոդվածից /հոդված 4891/ 253 հազ. ՀՀ դրամ պակասեցնել, ավելացնելով բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ ոլորտի մասնագիտական ծառայություններ հոդվածին /հոդված 4823/ կադաստրային ծառայությունների վճարման համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ
ԱՅՎԱԶՅԱՆ ԱՐՏԱՇ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ
ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ
ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ
ՍՄԲԱՏՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ Կողմ - 9 Դեմ - 0 Ձեռնպահ - 0
Համայնքի ղեկավար՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական: