Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«23» դեկտեմբերի 2020 թվականի ԹԻՎ 5 ՆԻՍՏԻ N 21-Ն

ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Համայնքի վարչական բյուջեի եկամտային մասում կատարել փոփոխություն, տեղական վճարի գումարը 2020 թվականի բյուջեով նախատեսված է եղել մանկապարտեզի համար 2.180.000 /երկու միլիոն մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ, իսկ աղբահանության համար 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ, ընդամենը 2.480.000 /երկու միլիոն չորս հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ, որի դիմաց փաստացի հավաքագրվել է 570,485 /հինգ հարյուր յոթանասուն հազար չորս հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամ, պակաս է հավաքագրվել 1.909,515/ մեկ միլիոն ինը հարյուր ինը հազար հինգ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ, կորոնավիրուսի պատճառով, ուստի 1.909,515/ մեկ միլիոն ինը հարյուր ինը հազար հինգ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ ծախսային մասի 11-01-02-51 հատվածի 4891 հոդվածից ծախսը պակասեցնել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը։

Կողմ (4)

դեմ (0) ձեռնպահ (0)

Երիցյան Վարդան

Հովսեփյան Պարույր

Ղալումյան Աշոտ

Փարսադանյան Մերուժան

ՀամայնքԱՊԵՏ Թ. Թելոյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։