ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱՐՋՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 մարտի 2021 թվականի N 12-Ն
ԱՐՋՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
Արջուտ համայնքի ավագանին որոշում է՝
1.Ընդունել Արջուտ համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
2.Ուժը կորցրած ճանաչել Արջուտ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 25-ի «Արջուտ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 18-Ն որոշումը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Կողմ-3 դեմ-0 ձեռնպահ-0
ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ
ԴԱԼԼԱՔՅԱՆ ՎԱԶԳԵՆ
ՄԿՐՏՉՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ' ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
___________________
Հավելվածը չի բերվում
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2021 թվական: