Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐՔԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԵՐՔԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ

ԲԵՐՔԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 03-Ն

ԲԵՐՔԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ավագանուն ներկայացրեց, որ 2020 թ. վարչական բյուջեի տարեվերջի մնացորդը կազմել է 1 մլն 91 հազար 840 դրամ 10 լումա։

Վերը նշված գումարը առաջարկում եմ հատկացնել ֆոնդային բյուջեին։

Այդ թվում այլ մեքենաներ և սարքավորումներ (հոդված 5129) 791 հազար 840 դրամ 10 լումա /յոթ հարյուր իննսուն մեկ հազար ութ հարյուր քառասուն դրամ տասը լումա/ իսկ նախագծահետազոտական ծախսերին (հոդված 5134) 300000 /երեք հարյուր հազար/ դրամ։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշեց՝

Հաստատել համայնքի 2021 թվականի բյուջեի փոփոխությունը՝

1. 2020 թվականի վարչական բյուջեի տարեվերջյան մնացորդը 1 մլն 91 հազար 840 դրամ 10 լուման հատկացել ֆոնդային բյուջեին՝ այդ թվում

ա/ այլ մեքենաներ և սարքավորումներ (հոդված 5129) 791 հազար 840 դրամ 10 լումա /յոթ հարյուր իննսուն մեկ հազար ութ հարյուր քառասուն հազար դրամ տասը լումա/:

բ/ նախագծահետազոտական ծախսերին (հոդված 5134) 300 հազար դրամ /երեք հարյուր հազար/։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից։

Կողմ-3

Դեմ-0 Ձեռնպահ-0

ԵՍԱՅԱՆ ՆՈՒՆԵ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ՌՈՄԱՆ

ՄԱՅԻԼՅԱՆ ԷՄԻԼ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։