Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐՔԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԵՐՔԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ

ԲԵՐՔԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 21-Ն

ԲԵՐՔԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ավագանուն ներկայացրեց, որ անհրաժեշտություն է առաջացել 2020 թ. բյուջեում փոփոխություն կատարել՝

1. Եկամտային մասի հողի հարկ գյուղնշանակությունը նվազեցնել 973,3 հազար դրամով և այն դարձնել 520,7 հազար դրամ։

2. Ծախսային մասի նախադպրոցական ուսուցման (հոդված 4511) ծախսերը նվազեցնել 973,3 հազար դրամով և այն դարձնել 2324,9 հազար դրամ։

3. ֆոնդային մասից 111186 դրամ 30 լուման նվազեցնել և հատկացնել ապարատի պահպանման ծախսերի (հոդված 5129) այլ մեքենաներ և սարքավորումներին և այն դարձնել 362 հազար դրամ:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշեց՝

Հաստատել 2020 թվականի բյուջեի փոփոխությունը՝

1. Եկամտային մասի հողի հարկ գյուղնշանակությունը նվազեցնել 973,3 հազար դրամով և այն դարձնել 520,7 հազար դրամ։

2. Ծախսային մասի նախադպրոցական ուսուցման (հոդված 4511) ծախսերը նվազեցնել 973,3 հազար դրամով և այն դարձնել 2324,9 հազար դրամ։

3. ֆոնդային մասից 111186 դրամ 30 լուման նվազեցնել և հատկացնել ապարատի պահպանման ծախսերի (հոդված 5129) այլ մեքենաներ և սարքավորումներին և այն դարձնել 362 հազար դրամ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Կողմ-3

Դեմ-0 Ձեռնպահ-0

ԹԱՄՐԱԶՅԱՆ ՌՈՄԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԱՅԻԼՅԱՆ ԷՄԻԼ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

ՎԱՀԵ ԱԼԻԽԱՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։