ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 806-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 65,505,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 015.08.13.1511 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 1,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի նոյեմբերի 1-ին կնքված՝ N 177/01/11/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 205,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՊԻԿՈ-ՎԻԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2023 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրասենյակային պիտույքների մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
Երևան
17.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 806-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»
1. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում գիտության զարգացմանը նպաստելու նպատակով գիտական դրամաշնորհների տրամադրում գիտնականներին և գիտական խմբերին:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ)
4. Ծրագիրը կատարողը Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գործող գիտական և կրթական հիմնարկներ:
Բնագավառը՝ գիտական
6. Ծրագրի բյուջեն 65,505,000 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Հայաստանի Հանրապետության գիտական և կրթական հիմնարկներ, 20 գիտական խմբեր (ընդհանուր` 80 գիտնականներ)
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել՝
1) մրցույթի հայտարարում կայքերում, թերթերում և ֆեյսբուքյան էջերում.
2) Նյու Յորքում գտնվող դրամաշնորհի մրցույթի անցկացման կազմկոմիտեի կողմից մասնակիցների հայտերի ընդունում.
3) հետազոտական խորհրդի կողմից հայտերի գնահատում և հաղթողների ընտրություն.
4) ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի կողմից գիտական խմբերի հետ դրամաշնորհային պայմանագրերի կնքում և դրամաշնորհի առաջին մասի վճարում:
2. 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի
31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել՝
1) աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով ՀՕՖ-ի մոնիթորինգի հանձնաժողովի այցելություններ գիտական խմբերին.
2) կազմկոմիտեի կողմից միջանկյալ հաշվետվությունների ընդունում.
3) դրամաշնորհի երկրորդ մասի վճարում (հոկտեմբեր 2024).
4) կազմկոմիտեի կողմից ամփոփիչ հաշվետվությունների ընդունում:
3. Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 65,505,000 դրամ, որից`
1) դրամաշնորհ
2) ծրագրի ղեկավարի աշխատավարձ
3) կապ և հեռահաղորդակցություն
4) կոմունալ ծառայություններ
5) գրասենյակային պիտույքներ 60,000,000 դրամ 3,000,000 դրամ
205,000 դրամ
1,300,000 դրամ
1,000,000 դրամ
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) կոմունալ ծառայություններ
2) կապ և հեռահաղորդակցություն
3) գրասենյակային պիտույքներ 1,300,000 դրամ 205,000 դրամ
1,000,000 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 5,505,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր արժողության 8.4 %-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է՝
1) ծրագրի ղեկավարի աշխատավարձ
2) կապ և հեռահաղորդակցություն
3) կոմունալ ծառայություններ
4) գրասենյակային պիտույքներ 3,000,000 դրամ
205,000 դրամ
1,300,000 դրամ
1,000,000 դրամ
12. Համագործակցությունը պետական
կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
17.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ