Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2023 թվականի N 2001-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի N 1.2 ստուգաթերթի՝

ա. հարցաշարի 77-77.9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 77. Նախադպրոցական հաստատությունների բուժկետ/կաբինետն ապահովված է սարքավորումներով և բժշկական գործիքներով. Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշում, հավելված N 12,

կետ 1.28

77.1 Առաջին օգնության դեղորայքի և

պարագաների հավաքածու 2 դիտողական

77.2 Սեղան, աթոռներ 1 դիտողական

77.3 Հասակաչափ 1 դիտողական

77.4 Կշեռք 1 դիտողական

77.5 Բժշկական թախտ 1 դիտողական

77.6 Տեսողության ստուգման աղյուսակ (Օրլովայի կամ Գոլովին-Սիվցևի աղյուսակ) 1 դիտողական

77.7 Տոնոմետր 1 դիտողական

77.8 Բժշկական ջերմաչափ 1 դիտողական

77.9 Ապակե պահարան` առաջին օգնության անհրաժեշտ դեղորայքի համար 1 դիտողական

»,

բ. «Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝

1. Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշում.

2. Առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 1-ի N 05-Ն հրաման.

3. Առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրաման.

4. Առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի N 14-Ն հրաման.

5. Առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 35-Ն հրաման.

6. Առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի N 42-Ն հրաման.

7. Առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն հրաման.

8. Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրաման.

9. Առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի N 14-Ն հրաման.

10. Առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրաման:».

2) հավելվածի N 1.4 ստուգաթերթը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

3) հավելվածի N 1.19 ստուգաթերթը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 17-ի N 2001-Ն որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 17-ի N 2001-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։