Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍՊԱՅԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2023 թվականի N 1989-Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍՊԱՅԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 17-ի N 1989-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միա- վորը Քանակը Ծագման երկիրը Արտա-հանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու- թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1. 8428108000 Էլեկտրական վերելակ հարթակային Ջերմոցներում արտադրանքի տեղափոխման համար, ռելսերի վրա աշխատող, կարգավորվող

բարձրությամբ հատ 520 ԵՄ, Թուրքիա, Չինաստան ԵՄ, Թուրքիա, Չինաստան 903 240 000

2. 9405190039 Լուսատու Ջերմոցում օգտագործվող արհեստական լուսավորության

համար հատ 100 000 ԵՄ, Թուրքիա, Չինաստան ԵՄ, Թուրքիա, Չինաստան 4 400 000 000

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

3. 1404900008 Սալիկներ Կոկոսի մանրա- թելի և կոկոսի տաշեղների հիմքով, ջերմոցում բույսի աճեցման

համար կգ 14 378 378 Շրի Լանկա, Հնդկաստան, Ինդոնեզիա Շրի Լանկա, Հնդկաստան, Ինդոնեզիա 2 302 876 000

4. 3926909709 Ամրակ Պլաստմասսայե դետալներ ջերմոցում բույսերի ամրացման համար կգ 163 958 ԵՄ, Իսրայել ԵՄ, Իսրայել 489 424 068

5. 3917390008 Խողովակներ Պոլիէթիլենային հիմքով, 16-25 մմ, կաթիլային ոռոգման համար կգ 745 920 ԵՄ, Իսրայել ԵՄ, Իսրայել 457 282 426

6. 7312108108 Ոլորված մետաղաճոպան 5.00-6.00 մմ դիա- մետրով ցինկա- պատ մետաղյա ճոպան այգիներում հակակարկտային ցանցերի

ամրացման համար կգ 490 100 ԵՄ,

Չինաստան ԵՄ,

Չինաստան 684 223 540

7. 3808922000 Տակդիր Խաղողի պահ- պանման համար, խոնավության մակարդակը ճշգրիտ ապահովելու և բորբոսից խուսափելու

նպատակով կգ 112 500 ԵՄ, Չիլի, Հնդկաստան, Չինաստան ԵՄ, Չիլի, Հնդկաստան, Չինաստան 269 028 375

8. 3923210000 Փաթեթավորման պարկ Պոլիէթիլենի հիմքով, միրգ / բանջարեղենը փաթեթավորելու

համար կգ 337 500 ԵՄ, Չիլի, Հնդկաստան, Չինաստան ԵՄ, Չիլի, Հնդկաստան, Չինաստան 512 435 000

9. 4823908597 Թուղթ Միրգ / բանջարեղենի ավելորդ խոնավությունը կլանելու համար կգ 43 750 ԵՄ,

Նոր Զելանդիա ԵՄ,

Նոր Զելանդիա 81 523 750

10. 0601103000 Կոճղեզներ Ջերմոցում կակաչի ծաղիկներ աճեցնելու համար հատ 270 0 0 000 ԵՄ ԵՄ 11 434 500 000

11. 3824999608 Նյութ Ջերմոցում աճեցված կակաչի կտրված ծաղիկ- ների թարմու- թյունը պահ- պանելու համար կգ 1 806 ԵՄ, Պերու, Մեքսիկա, ԱՄՆ, Չիլի, Հնդկաստան, Թաիլանդ ԵՄ, Պերու, Մեքսիկա, ԱՄՆ, Չիլի, Հնդկաստան, Թաիլանդ 229 395 833

12. 1209918000 Սերմեր Ջերմոցում բանջարեղենային բույսեր աճեցնելու

համար կգ 544 ԵՄ,

Չինաստան, Իսրայել ԵՄ,

Չինաստան, Իսրայել 5 759 600 000

13. 3920108909 Թաղանթ Պոլիէթիլենային, գլանափաթեթ-ներով, ջերմոցների ծածկման համար կգ 900 000 ԵՄ,

Չինաստան, Իսրայել ԵՄ,

Չինաստան, Իսրայել 1 694 000 000

14. 9406903100 Ջերմոցային համալիր Կազմատված ջերմոցային կոնստրուկցիա, ներառյալ ամբողջ անհրաժեշտ մետաղյա և պլաստիկ աքսեսուարներ, պտուտակներ, ամրաններ, խողովակներ և

այլն կգ 11 375 000 ԵՄ,

Չինաստան, Իսրայել ԵՄ,

Չինաստան, Իսրայել 11 011 000 000

15. 5407201900 Թաղանթ Գործվածք ջերմոցում բաց հատակը

ծածկելու համար քառ.մ 2 400 000 ԵՄ,

Չինաստան, Իրան ԵՄ,

Չինաստան, Իրան 300 000 000

16. 0106410009 Իշամեղու Ջերմոցում աճեցված բույսերի փոշոտումն իրականացնելու համար հատ 4 536 000 ԵՄ ԵՄ 1 032 535 350

17. 0106490009 Մակրոլոֆուս Ջերմոցում աճեցված բույսերի վնասատուների դեմ պայքարի համար

միջատներ հատ 84 312 ԵՄ ԵՄ 1 303 273 818

Ընդամենը 42 864 338 160

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։