Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2023 թվականի N 1995-Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1538-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որոշման համաձայն ձեռք բերված տրանսպորտային միջոցներն ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ծառայության պետի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում ներառված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

3. Ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել՝

1) տրանսպորտային միջոցների հաշվառումը ծառայության անվամբ՝ դրանց պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին.

2) ապահովել տրանսպորտային միջոցների մուտքագրումը ծառայության հաշվեկշիռ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 17-ի N 1995-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1538-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Մակնիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական արժեքը (դրամ)

1. Ռենո Մեգան

(Renault Megan) 2022 թ. VF1RFB008PR054569 10,700,000.0

2. Ռենո Մեգան

(Renault Megan) 2022 թ. VF1RFB000PR058826 10,700,000.0

3. Ռենո Մեգան

(Renault Megan) 2022 թ. VF1RFB003PR058819 10,700,000.0

4. Ռենո Մեգան

(Renault Megan) 2022 թ. VF1RFB007PR054580 10,700,000.0

5. Ռենո Մեգան

(Renault Megan) 2022 թ. VF1RFB008PR054572 10,700,000.0

6. Ռենո Մեգան

(Renault Megan) 2022 թ. VF1RFB00XPR054573 10,700,000.0

7. Ռենո Մեգան

(Renault Megan) 2022 թ. VF1RFB009PR054578 10,700,000.0

8. Ռենո Մեգան

(Renault Megan) 2022 թ. VF1RFB006PR054571 10,700,000.0

Ընդամենը՝ 85,600,000.0

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։