ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՓԵՏՐՎԱՐԻ 2021 թվականի N 2-Ն
ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 82-րդ հոդվածի 7-րդ մասով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով.
Լուսաղբյուր համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Լուսաղբյուր համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի:
2. Հաստատել 2020 թվականի Լուսաղբյուր համայնքի զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Կողմ-5
Դեմ-0
Ձեռնպահ-0
գեվորգյան ԼԱՐԻՍԱ
ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՐԳԱՄ
ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱԶԳԵՆ
ՄԱԴՈՅԱՆ ԳԱՐԻԿ
ՅԱՅԼՈՅԱՆ ԳԱԳԻԿ
Համայնքի ղեկավար` ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱԿՈԲՅԱՆ
____________________
Հավելվածը չի բերվում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2021 թվական: