ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԿԱԹՆԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» ՆՈՅԵՄԲԵՐ 2020 ԹՎԱԿԱՆ N 33-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով և 33-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Կաթնաջուր համայնքի ավագանին որոշում է.
1. Կաթնաջուր համայնքի ավագանու 2019թ.-ի դեկտեմբերի 27-ի թիվ 37-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1-ից թիվ 6 հատվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Համայնքի ավագանու անդամներ Կողմ՝ Դեմ՝ Ձեռնպահ՝
Աղազարյան Ջիվան
Եղշադյան Պարսամ
Թորոսյան Մերուժան
Ղազարյան Ազատ
Ռսկանյան Մանվել
Պապոյան Մանվել
Սիմոնյան Գագիկ
Կաթնաջուր համայնքի ղեկավար
________________
(ստորագրություն) Արմեն Պապոյան
(անուն, ազգանուն)
Հատվածներ 1-6
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2021 թվական: