Անցնել բովանդակությանը

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 Թ-Ի ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 06-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

ԿԱԹՆԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ՀՈՒՆԻՍԻ 2021 թվականի N 18-Ն

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 Թ-Ի ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 06-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 1 կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերականությամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.

Կաթնաջուր համայնքի ավագանին որոշում է

ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ավագանու 2017թ-ի ապրիլի 10-ի «ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 06-Ն որոշման հավելվածի 25-րդ գլխի 115 կետից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«116. Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ: Այդ փոփոխությունները և (կամ) լրացումները չեն կարող խախտել համայնքի բյուջեի՝ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված հավասարակշռությունը: Համայնքի ավագանու անդամների առաջարկած այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են ելքերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով»:

Համայնքի ավագանու անդամներ Կողմ՝ Դեմ՝ Ձեռնպահ՝

Աղազարյան Ջիվան

Եղշադյան Պարսամ

Թորոսյան Մերուժան

Ղազարյան Ազատ

Պապոյան Մանվել

Սիմոնյան Գագիկ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԱՐՄԵՆ ՊԱՊՈՅԱՆ

Հավելված

Կաթնաջուր համայնքի ավագանու

2021 թվականի հունիսի 15-ի

N 18-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։