ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱՐԵՎԱՇՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՄԱՅԻՍԻ 2021 թվականի N 16-Ն
ԱՐԵՎԱՇՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 42-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, «Նորմատիվ Իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ
Արևաշող համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 21-ի «Լոռու մարզի Արեվաշող համայնքի նորընտիր ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 42-Ն որոշման հավելվածի 29.2 կետից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ «29.3 Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ: Այդ փոփոխությունները և (կամ) լրացումները չեն կարող խախտել համայնքի բյուջեի՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված հավասարակշռությունը: Համայնքի ավագանու անդամների առաջարկած այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են ելքերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:»:
Կողմ -7 Դեմ -0 Ձեռնպահ -0
1. ԱԴԱՄՅԱՆ ԱՐԱՄ
2. ԱՓԻՑԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ
3. ԳՅՈՒԼԱԶՅԱՆ ԱՐՏԱԿ
4. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿ
5. ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ
6. ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ
7. ՀԱՄԲԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՊԵՐՃ ՊԱՊԻԿՅԱՆ
Հավելված
Լոռու մարզի Արևաշող համայնքի
ավագանու 2021 թվականի մայիսի 14-ի
թիվ 16-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական: