Անցնել բովանդակությանը

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ՓԵՏՐՎԱՐԻ 2021 թվականի N 5-Ն

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 82-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով,

Ախթալա համայնքի ավագանին որոշում է

1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՛ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել 2020 թվականի ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելված 2-ի։

3. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Ախթալա համայնքի ավագանու անդամներ՝

Կողմ -7 Դեմ -0 Ձեռնպահ -0

ԱՄԻՐՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԱՔԵԼՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ

ԲԵԺԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԳՅՈՐԳԻ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈՒԴԻԿ

ՉԵՐՉԻՆՅԱՆ ՍԵՆԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ

ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Համայնքի ղեկավար` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

Հաշվետվություն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։