ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՇԻՐԱԿԱՄՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«21» դեկտեմբերի 2020 թվականի N 33-Ն
ՇԻՐԱԿԱՄՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Շիրակամուտ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Շիրակամուտ համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն թիվ 1-ից թիվ 6 հատվածների։
2. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ավագանու
անդամներ կողմ /4/ դեմ /0/ ձեռնպահ /0/
Ա. Կյուրեղյան
Հ. Մազմանյան
Ն. Նասլյան
Ա. Պապոյան
Համայնքի ղեկավար` Ա. Երանոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2021 թվական: