Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2020 թվականի N 876-Ա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հովհաննես Ալեքսանյանի գրավոր համաձայնությունը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ (06-Գ28-23.7-Ղ3-1) Հովհաննես Ստյոպայի Ալեքսանյանին իր հաստիքային միավորով տեղափոխել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության ինտեգրման բաժին և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության ինտեգրման բաժնի պետի (06-Գ28-23.3-Ղ3-4) պաշտոնում։

(1-ին կետը փոփ. 22.11.23 N 1178-Ա)

2. Հովհաննես Ստյոպայի Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. հուլիսի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։