ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«15» նոյեմբերի 2023 թ.
ք. Երևան N 2269-Ն
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 238-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ․
1․ Սահմանել գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութի առավելագույն քանակը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 5-ի «Գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի առավելագույն քանակները սահմանելու մասին» N 238-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2023 թվականի նոյեմբերի 15-ի
N 2269-Ն հրամանի
Աղյուսակ 1․
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ
Մշակաբույսը Սերմերի զանգվածը
(տոննա)
1. Ցորեն 3000
2. Գարի 2000
3. Տարեկան (աշորա) 200
4. Տրիտիկալե 250
5. Հաճար 200
6. Եգիպտացորեն 150
7. Լոբի 100
8. Սիսեռ 200
9. Ոլոռ 180
10. Ոսպ 120
11. Սոյա 100
12. Ծխախոտ 0.7
13. Կտավատ 40
14. Գետնանուշ 50
15. Սորգո 10
16. Կարտոֆիլ 4000
17. Կաղամբ 0.3
18. Ծաղկակաղամբ 0.2
19. Լոլիկ 0.2
20. Վարունգ 1
21. Տաքդեղ 0.2
22. Սմբուկ 0.3
23. Ճակնդեղ 20
24. Գազար 1
25. Սոխ 2
26. Սխտոր 800
27. Բողկ 1.5
28. Ամսական բողկ 0.6
29. Սպանախ 30
30. Մաղադանոս 5
31. Սամիթ 10
32. Ձմերուկ 4
33. Սեխ 4
34. Դդում 4
35. Դդմիկ 4
36. Առվույտ 25
37. Կորնգան 150
38. Վիկ 120
39. Արևածաղիկ 15
40. Երեքնուկ միամյա (Շաբդար) 25
41. Ոզնախոտ հավաքովի 15
42. Ժիտնյակ 15
43. Մարգագետնային սիզախոտ 15
Աղյուսակ 2․
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ
Մշակաբույսը Տնկանյութի քանակը
(հատ)
1. Խնձորենի 2 500 000
2. Տանձենի 2 500 000
3. Սերկևիլենի 2 500 000
4․ Ծիրանենի 500 000
5․ Դեղձենի 1 000 000
6․ Սալորենի և շլորենի 1 000 000
7․ Կեռասենի 2 500 000
8․ Բալենի 2 500 000
9․ Նեկտարենի 1 250 000
10․ Հոնենի 1 000 000
11․ Ընկուզենի 300 000
12․ Նշենի 1 000 000
13․Պիստակենի 500 000
14․ Տխլենի 500 000
15․ Նռնենի 750 000
16․ Ժորենի (արևելյան խուրմա) 500 000
17․ Թզենի 500 000
18․ Ձիթենի 60 000
19․ Շողպարենի (կիվի) 750 000
20․ Խաղող 1 750 000
21․ Մոշենի 2 500 000
22․ Ազնվամորենի 10 000 000
23․ Հապալասենի 2 000 000
24․ Հաղարջենի 5 000 000
25․ Կոկռոշենի 5 000 000
26․ Ելակենի 5 500 000
27․ Վարդենի 6 000 000
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 նոյեմբերի 2023 թվական: