Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՆԵՅՏՐՈՆ ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 նոյեմբերի 2023 թվական

ք. Երևան N 2332-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՆԵՅՏՐՈՆ ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերով, 37-րդ հոդվածի 6.1-ին մասով, «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ, 26-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2048-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով «ՆԵՅՏՐՈՆ ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործունեության լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը և առնչվող գրությունները, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 3-ի N 5 եզրակացությունը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. «ՆԵՅՏՐՈՆ ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ Հայաստան, Երևան Շենգավիթ, Բագրատունյաց փող. 73) տրամադրել ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործունեության լիցենզիա՝ անժամկետ:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

Պարտականությունները կատարող` Դ. ՍահակՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։