Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 106-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«23» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2023 Թ.

քաղ. Երևան N 693-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 106-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը սահմանելու մասին» N 106-Ն հրամանի հավելվածում լրացնել նոր 4.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4.1. Անձը կարող է համարվել սույն կարգով սահմանված ուսուցման դասընթացը անցած, եթե ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունից դուրս սնանկության գործով կառավարչի գործունեության բնագավառում մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ։»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Գ. Մինասյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 նոյեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։