ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 840-Ա
«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հարավային Ռուսաստանի թեմի Եսսենտուկիի «Սուրբ Հռիփսիմե» Հայաստանյաց առաքելական եկեղեցու կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանն աջակցելու նպատակով «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (1,896,690 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ-ի բեռ) ներմուծման ծրագիրը:
2. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
24.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 840-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի արժեքը
(ռուսական ռուբլի) Ընդհանուր
արժեքը
(ռուսական ռուբլի)
Ալյուր տոննա 1.5 25,000 37,500
Արևածաղկի ձեթ 1 լ. հատ 1,815 80 145,200
Մակարոնեղեն տոննա 1.6 60,000 96,000
Բրինձ տոննա 0.8 40,000 32,000
Հնդկացորեն տոննա 1.0 90,000 90,000
Ջեմ հատ 1,000 100 100,000
Շաքարավազ տոննա 0.8 89,000 71,200
Թխվածքներ տուփ 1,450 70 101,500
Վարսակի փաթիլներ տոննա 1.0 40,000 40,000
Սպիտակաձավար կգ 150 40 6,000
Կոնֆետների տեսականի տուփ 500 200 100,000
Պահածոյացված ոլոռ տարա 710 120 85,200
Պահածոյացված
եգիպտացորեն տարա 100 100 10,000
Պահածոյացված լոբի տարա 400 100 40,000
Սմբուկի խավիար տարա 30 150 4,500
Պահածոյացված լոբի տարա 20 130 2,600
Թեյ տուփ 750 100 75,000
Սմբուկի խավիար տարա 700 80 56,000
Ջեմ տարա 50 100 5,000
Ռոլտոն հատ 80 40 3,200
Կոշիկ տոննա 1.5 166,666 250,000
Ունիվերսալ գուլպաներ հատ 2,000 25 50,000
Թուղթ զուգարանի հատ 300 83 24,990
Խոնավ անձեռոցիկներ հատ 700 100 70,000
Անձեռոցիկներ հատ 700 20 14,000
Թղթե սրբիչներ հատ 240 100 24,000
Տակդիրներ հատ 500 25 12,500
Մանկական տակդիրներ փաթեթ 5 1,100 5,500
Լվացքի փոշի հատ 250 90 22,500
Լվացքի փոշի հատ 250 70 17,500
Սպասքի գել հատ 1,700 150 255,000
Ատամի մածուկ հատ 320 70 22,400
Ատամի խոզանակներ հատ 220 70 15,400
Մանկական սայլակներ հատ 4 3,000 12,000
Ընդամենը 1.896.690
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
24.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ