Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 834-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի hիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պատվերով՝ «Տիպային կուլտուրաների ամերիկյան հավաքածու» ոչ առևտրային կազմակերպության (American type culture collection) միջոցով, լաբորատոր հետազոտության նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված լաբորատոր ազդանյութերի (2 տեղ, 51 կգ ընդհանուր քաշով, 9 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,732.5 ԱՄՆ-ի դոլար, ցանկը համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

24.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 834-Ա որոշման

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ

NN

ը/կ Ապրանքի անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի արժեքը

(ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուր գումարը

(ԱՄՆ-ի դոլար)

1. Influenza A/H7 Positive Control Material (EuH7PC) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութ փաթեթ 1 1 1

2. CDC Influenza A/H7 Assay (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութեր փաթեթ 1 1 1

3. Seasonal Influenza Positive Control (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութեր փաթեթ 3 0.36 1

4. CDC Influenza B Lineage Genotyping Panel Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութեր փաթեթ 2 0.5 1

5. CDC Influenza A Subtyping Kit (VER 3) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի հավաքածու փաթեթ 2 0.5 1

6. CDC Influenza A/B typing Kit (VER 2) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի հավաքածու փաթեթ 3 0.33 1

7. CDC Influenza A/H 5 Subtyping Kit (VER 4) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի հավաքածու փաթեթ 1 1 1

8. Influenza A/H5N1 (Asian Lineage) Virus Real time RT-PCR Positive Control with Cultured Human Cell Material (H5VC) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութեր փաթեթ 1 1 1

9. Measles and Rubella IgM Proficiency Test panel Կարմրուկի և Կարմրախտի թեստ պանել փաթեթ 1 1 1

Ընդամենը՝ 9

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

24.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։