ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2023 թվականի
ք. Երևան թիվ 100-Ա
«:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ԵՀ N 336 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2023 թվականի նոյեմբերի 20-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել 2022 թվականի հուլիսի 25-ին տրամադրված ԵՀ N 336 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամին ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ Տ. ՀակոբՅԱՆ
2023 թ. նոյեմբերի 23
ք. Երևան