ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2023 թվականի
ք. Երևան թիվ 99-Ա
«ԱՅՆԵԹ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԱՅՆԵԹ» ՍՊ ընկերության՝ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2023 թվականի նոյեմբերի 15-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ԱՅՆԵԹ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՅՆԵԹ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ Տ. ՀակոբՅԱՆ
2023 թ. նոյեմբերի 23
ք. Երևան