ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«20» նոյեմբեր 2023 թ. N 59-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՇԿԻ ԱԲՍՑԵՍՈՎ (ԹԱՐԱԽԱԿՈՒՅՏՈՎ), ՖՈՒՐՈՒՆԿՈՒԼՈՎ ԵՎ ԿԱՐԲՈՒՆԿՈՒԼՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել մաշկի աբսցեսով (թարախակույտով), ֆուրունկուլով և կարբունկուլով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«20» նոյեմբերի 2023 թվականի
N 59-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԱՇԿԻ ԱԲՍՑԵՍՈՎ (ԹԱՐԱԽԱԿՈՒՅՏՈՎ), ՖՈՒՐՈՒՆԿՈՒԼՈՎ ԵՎ ԿԱՐԲՈՒՆԿՈՒԼՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
Հ/Հ Կոդը Անվանում
1) L02.0 Դեմքի աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ
2) L02.1 Պարանոցի շրջանի աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ
3) L02.2 Իրանի շրջանի աբսցես , ֆուրունկուլ և կարբունկուլ
4) L02.3 Հետույքի աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ
5) L02.4 Վերջույթների աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ
6) L02.8 Այլ տեղակայմամբ աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ
7) L02.9 Չճշտված տեղակայմամբ աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) ա. նորածին,
բ. երեխա,
գ. դեռահաս,
դ. մեծահասակ:
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) (ԱԲ), (Բ)
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում:
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային, շտապ, անհետաձգելի:
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Մաշկաբան և վեներաբան, վիրաբույժ:
8) Գանգատներ Ախտահարված հատվածում ցավի, հնարավոր է քորի առկայություն։ Ծանր ձևերի և մաշկի տարածուն ախտահարումների դեպքում հնարավոր է ջերմություն և թունավորման ախտանիշներ:
9) Զննման արդյունք/Ցուցում ա. Ֆուրունկուլ.
Հիվանդությունը բնութագրվում է կոնաձև թարախաբշտիկի առաջացմամբ՝ նեկրոտիկ առանցքի ձևավորմամբ, բորբոքման, այտուցվածության և ցավի զգացողություն օջախի շուրջ մաշկի շոշափման ժամանակ։ Նեկրոզի տեղում խոցի առաջացում։
բ. Կարբունկուլ.
Հիվանդությունը բնութագրվում է 5-10 սմ տրամագծով մուգ կարմիր կամ մանուշակագույն գույնի խիտ հանգույցի առաջացմամբ՝ շրջապատող հյուսվածքից անորոշորեն սահմանազատված, որի մակերեսին կան մի քանի թարախաբշտիկներ։ Բշտիկների բացումից հետո ձևավորվում է հիմքում ընկած հյուսվածքների խորը նեկրոզ՝ խորը լայնածավալ խոցի ձևավորմամբ։
գ. Մաշկի աբսցես (թարախակույտ).
Հիվանդությունը բնութագրվում է ցավոտ հանգույցի առաջացմամբ, որին հաջորդում է ցանի կենտրոնում թարախով լցված խոռոչի ձևավորում։ Տեղակայված է բուն մաշկում և ենթամաշկային հյուսվածքում, մկանային հյուսվածքը նույնպես կարող է ախտահարվել: Ձևավորված թարախակույտը բնութագրվում է ծփանքով։
10) Հոսպիտալացման Ցուցում Ստաֆիլոկոկերի և ստրեպտոկոկերի տոքսիններով պայմանավորված պացիենտի ընդհանուր վիճակի վատթարացում տարածուն կամ խորը պրոցեսների դեպքում։
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Մաշկաբան և վեներաբան 1 1
2) Էնդոկրինոլոգ 0,6 1
3) Թերապևտ 0,6 1
4) Վիրաբույժ 1 1
5) Ինտենսիվ թերապիայի մասնագետ 0,2 1
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ
Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Հոմեոստազի տարբեր խանգարումներ պայմանավորված վիճակի ծանրությամբ։
2) Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 Մեզում լեյկոցիտների բարձրացում։
3) Արյան բիոքիմիական հետազոտություն 1 1 Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր։
4) ՆՄՌ (TPHA) Նստեցման միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա 1 1 Սիֆիլիսի հայտնաբերում կամ հերքում։
5) Հեպատիտ Բ վիրուսի (HBsAg) անտիգենի որոշում արյան մեջ 1 1 Հեպատիտ Բ վիրուսի հայտնաբերում կամ հերքում։
6) Մարդու իմունային անբավարարության վիրուսի ՄԻԱՎ (HIV) հակամարմինների (IgM, IgG դասի) հայտնաբերում արյան մեջ 1 1 ՄԻԱՎ -ի հայտնաբերում կամ հերքում։
7) Հեպատիտ Ց վիրուսի անտիգենի որոշում արյան մեջ 1 1 Հեպատիտ Ց վիրուսի հայտնաբերում կամ հերքում։
8) Կոագուլոգրամմա 0,5 1 Մակարդելիության ցուցանիշների գնահատում
Գործիքային ախտորոշիչ հետազոտություններ
9) Մորֆոլոգիական (հյուսվածքաբանական) հետազոտություն 0,3 1
10) Բջջաբանական հետազոտություն 0,02 1 Բջջային կազմի գնահատում
11) Թարախի մանրէաբանական հետազոտություն աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմների նկատմամբ և զգայնության որոշում 0,7 1 Հարուցչի հայտնաբերում
12) Փափուկ հյուսվածքների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) 0,5 1 Փափուկ հյուսվածքների վիճակի գնահատում
13) Փափուկ հյուսվածքների մագնիսա ռեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) 0,01 1 Փափուկ հյուսվածքների վիճակի գնահատում
14) Էլեկտրասրտագրություն 1 1 Շեղումների հայտնաբերում
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինա-ցված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Ատրոպին (ատրոպինի սուլֆատ) լուծույթ ներարկման 1մգ/մլ Ատրոպին (ատրոպինի սուլֆատ) լուծույթ ներարկման 1մգ/մլ մգ 1 1 1 12
2) Քլորամֆենիկոլ դեղահատեր 500մգ Քլորամֆենիկոլ դեղահատեր 500մգ գ 0,2 10 70 12
3) Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ գ 0,5 1 10 12
4) Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ մգ 0,2 100 700 12
5) Դեքսամեթազոն դեղահատեր 0,5մգ Դեքսամեթազոն դեղահատեր 0,5մգ մգ 0,2 50 250 12
6) Ամօքսիցիլին + քլավուլանաթթու դեղահատեր թաղանթապատ Ամօքսիցիլին + քլավուլանաթթու դեղահատեր թաղանթապատ գ 0,4 4,8 33,6 12
7) Ցեֆոտաքսիմ (ցեֆոտաքսիմ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ Ցեֆոտաքսիմ (ցեֆոտաքսիմ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ գ 0,7 4
0,5 28
6 12
8) Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), Ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), Ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ գ 0,3 2 14 12
9) Մերոպենեմ դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ Մերոպենեմ դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ գ 3 21 12
10) Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 500մգ/2մլ Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 500մգ/2մլ գ 0,4 1 10 12
11) Լևոֆլօքսացին դեղահատեր թաղանթապատ 500մգ Լևոֆլօքսացին դեղահատեր թաղանթապատ 500մգ գ 0,2 0,5 3,5 12
12) Վանկոմիցին դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ Վանկոմիցին դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ գ 0,1 2 14 12
13) Ֆլուկոնազոլ դեղապատիճներ 150մգ Ֆլուկոնազոլ դեղապատիճներ 150մգ գ 0,2 4 4 12
14) Լոմեֆլոքասին +
Պիրազինամիդ +
Պրոթիոնամիդ +
Էթամբուտոլ Լոմեֆլոքասին +
Պիրազինամիդ +
Պրոթիոնամիդ +
Էթամբուտոլ գ 0,02 0,4 2,8 12
15) Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) մգ 0,7 75 900 12
16) Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) մգ 0,7 75 900 12
17) Սուքսամեթոնիում (սուքսամեթոնիումի յոդիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ Սուքսամեթոնիում (սուքսամեթոնիումի յոդիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ մգ 0,6 200 200 12
18) Սուքսամեթոնիում քլորիդ Սուքսամեթոնիում քլորիդ մգ 200 200 12
19) Սևոֆլուրան հեղուկ շնչառման 100% Սևոֆլուրան հեղուկ շնչառման 100% մլ 0,4 500 500 12
20) Հեքսոբարբիտալ Հեքսոբարբիտալ մգ 1 500 500 12
21) Թիոպենտալ (թիոպենտալ նատրիում) դեղափոշի լիոֆիլիզացված ն/ե ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ Թիոպենտալ (թիոպենտալ նատրիում) դեղափոշի լիոֆիլիզացված ն/ե ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ մգ 500 500 12
22) Ֆենտանիլ Ֆենտանիլ մգ 1 80 240 12
23) Տրիմեպերիդինի հիդրոքլորիդ լուծույթ ներարկման 20մգ/մլ Տրիմեպերիդինի հիդրոքլորիդ լուծույթ ներարկման 20մգ/մլ մգ 1 1 1 12
24) Կետամին Կետամին մգ 1 400 400 12
25) Պրոպոֆոլ կիթ ներարկման/
կաթիլաներարկման Պրոպոֆոլ կիթ ներարկման/
կաթիլաներարկման մլ
մգ 1 80 800 12
26) Մորֆին (մորֆինի հոդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ Մորֆին (մորֆինի հոդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ մգ 0,5 30 120 12
27) Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ մգ 0,5 200 1 12
28) Ացետիլսալիցիլաթթու դեղահատեր 500մգ Ացետիլսալիցիլաթթու դեղահատեր 500մգ մգ 0,2 500 3500 12
29) Պարացետամոլ դեղահատեր 500մգ Պարացետամոլ դեղահատեր 500մգ մգ 0,3 500 1000 12
30) Դիազեպամ +
Ցիկլոբարբիտալ Դիազեպամ +
Ցիկլոբարբիտալ 0,5 10 50 12
31) Ցիպրոֆլօքսացին դեղահատեր թաղանթապատ 500մգ Ցիպրոֆլօքսացին դեղահատեր թաղանթապատ 500մգ գ 0,02 0,5 3,5 12
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Թարախային օջախի պունկցիա 0,01 1
2) Վերքի կամ ախտահարված հյուսվածքների վիրաբուժական մշակում 0,02 1
3) Ախտահարված ենթամաշկային ճարպաբջջանքի հեռացում 0,2 1
4) Լայն շերտավոր լամպասային կտրվածքներ 0,1 1
5) Կարբունկուլի բացում 0,2 1
6) Թարախակույտի բացում և դրենավորում 0,2 1
7) Տեղային անզգայացում 0,4 1
8) Ընդհանուր ներերակային անզգայացում 0,3 1
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/skin-abscesses-in-adults-treatment?search=furuncle&source=search_result&selectedTitle=3~105&usage_type=default&display_rank=3
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: