ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«20» նոյեմբեր 2023 թ. N 58-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՈՏԵՎՈՐՈՂ ՈՐՔԻՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել գոտևորող որքինով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«20» նոյեմբերի 2023 թվականի
N 58-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԳՈՏԵՎՈՐՈՂ ՈՐՔԻՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) B 02 Գոտևորող որքին (herpes zoster)
2) B 02.0 Գոտևորող որքին՝ էնցեֆալիտի հետ
3) B 02.1 Գոտևորող որքին՝ մենինգիտի հետ
4) B 02.2 Գոտևորող որքին՝ նյարդային համակարգի այլ բարդություններով
5) B 02.3 Գոտևորող որքին՝ աչքի բարդություններով
6) B 02.7 Դիսեմինացված (տարածուն) գոտևորող որքին
7) B 02.8 Գոտևորող որքին՝ այլ բարդություններով
8) B 02.9 Գոտևորող որքին՝ առանց բարդությունների
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) ա. նորածին,
բ.երեխա,
գ. դեռահաս,
դ. մեծահասակ:
2) Սեռ (արական, իգական) ա. արական,
բ. իգական:
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) (Բ)
ա.երկրորդային մանրէային վարակների միացում,
բ.մենինգիտ,
գ. էնցեֆալիտ,
դ. գանգլիոնիտ,
ե. եռորյակ նյարդի նևրալգիա,
զ. պոլինևրալգիա,
է. բլեֆարիտ,
ը. կոնյուկտիվիտ,
թ. իրիտ,
ժ.կերատիտ,
ժա.կերատոկոնյուկտիվիտ:
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) ա. արտահիվանդանոցային պայմաններում,
բ. ցերեկային ստացիոնարի պայմաններում,
գ. հիվանդանոցային պայմաններում:
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) ա. շտապ,
բ. անհետաձգելի:
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) ա. մաշկաբան,
բ. վարակաբան (ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ),
գ. նյարդաբան:
8) Գանգատներ Գծային, նյարդի ուղղությամբ ցավի, այրոցի զգացողություն, խմբավորված բշտիկային էլեմենտներ՝ շճային, կամ արյունային պարունակությամբ։
9) Անամնեզ Ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, գծային ցավի այրոցի զգացողություն։ Հնարավոր և (կամ) հավանական շփում վարիցելլա զոստեր վիրուսի դրսևորումներ ունեցող անձանց հետ։
10) Զննման արդյունք/Ցուցում Գծային դասավորությամբ, խմբավորված՝ շճային կամ հեմոռագիկ պարունակությամբ բշտիկային էլեմենտներ, էրոզիվ-խոցային մակերեսներ, կեղևներ։
11) Հոսպիտալացման Ցուցում ա. իմունոսուպրեսիա,
բ. հիվանդության ատիպիկ դրսևորումներ (օրինակ՝ միելիտ),
գ. 2-ից ավելի դերմատոմների ներգրավվածություն,
դ. դեմքի զգալի մանրէային սուպերինֆեկցիա։
ե. տարածուն գոտևորող որքին։
զ. ակնային ներգրավվածություն։
է. մենինգոէնցեֆալոպաթիա։
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Մաշկաբան և վեներաբան 1 0,3
2) Վարակաբան (ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ) 0,1 0,3
3) Նյարդաբան 0,3 1
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված՝ տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
1) Պոլիմերազա շղթայական ռեակցիա (ՊՇՌ) մեթոդով հետազոտություն վիճելի և/կամ դժվարացած ախտորոշման դեպքում Վարիցելազորստեր վիրուսի (VZV) հայտնաբերման նպատակով ԱԲ Բ Վարիցելլա զոստեր վիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում։
0,2 0,7 Ախտորոշման հաստատում։
2) Մարդու իմունային անվարարությամբ վիրուսի (ՄԻԱՎ) նկատմամբ հետազոտություն` գոտևորող հերպեսի կրկնման և մինչև 18 տարեկան անձանց մոտ արձանգրման դեպքում։ 1 1 ՄԻԱՎ վարակակրության հաստատում կամ հերքում։
Գործիքային հետազոտություններ
3) Կիրառելի չէ
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Ակտիվ բաղադրատարր Չափման միավոր Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափաքանակ Օրերի քանակ
1) Ացիկլովիր 200; 400 մգ Ացիկլովիր մգ 5 4000 մգ 28000 մգ 7
2) Վալացիկլովիր, դեղահատեր թաղանթապատ 500մգ Վալացիկլովիր (վալացիկլովիրի հիդրոքլորիդ) մգ 3 3000 մգ 21000 մգ 7
3) Ֆամցիկլովիր 500 մգ Ֆամցիկլովիր մգ 3 1500 մգ 10500 մգ 7
4) Անիլինային ներկանյութերի սպիրտային լուծույթներ (ադամանդյա կանաչ, լուծույթ արտաքին կիրառման 10մգ/մլ ապակե շշիկ, մեթիլեն կապույտ) 1-2% Ադամանդյա կանաչ, մեթիլեն կապույտ մլ 5 - - 7
5) ռեզորցին, լուծույթ արտաքին կիրառման 78մգ/մլ; ապակե շշիկ Ռեզորցին մլ 5 - - 7
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ֆիզիոթերապիա (հետհերպետիկ նևրլգիայի փուլում) 0 0,2
2) Նյարդաբանի խորհրդատվություն (կայուն հետհերպետիկ նևրլգիայի փուլում) 0,5 1
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/epidemiology-clinical-manifestations-and-diagnosis-of-herpes-
zoster?search=herpes%20zoster&source=search_result&selectedTitle=2~150&usage_type=default&display_rank=2
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: