600.0402.22.11.23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 նոյեմբերի 2023 թվականի N 402-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների N 1 հավելվածի՝ սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգի՝
1) 14.1-ին կետի N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N 1
(առանց ավելացված արժեքի հարկի)
N Մեծությունը Վճարի չափը
1. a1 9 500 դրամ/ամիս
2. a2 515 դրամ/ամիս
3. a3 0.954 դրամ/կՎտժ
4. a4 1.709 դրամ/կՎտժ
5. a5 1.920 դրամ/կՎտժ
6. a6 0.920 դրամ/կՎտժ
7. a7 1.633 դրամ/կՎտժ
»
2) 15-րդ կետի N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N 1 դրամ/ամիս
(առանց ավելացված արժեքի հարկի)
N Սպառողի
սպառման
համակարգի
լարումը Սպառողի ենթակայանի
շահագործման
փոխհատուցվող
ծախսերի սահմանային
մեծությունը Սպառողի
էլեկտրահաղորդման
գծերի շահագործման
փոխհատուցվող ծախսերի
սահմանային մեծությունը
1. 6 (10) կՎ 106 883 19 794
2. 35 կՎ 427 529 33 649
3. 110 կՎ 855 059 35 627
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Գ. ԲաղրամՅԱՆ
22 նոյեմբերի 2023 թ.
ք. Երևան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: