Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

«23» նոյեմբեր 2023 թ. թիվ 37-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» Ձև 1-շուկա (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի թիվ 10-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 12-Ն որոշման՝

1) վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից հանել «հաշվառման» բառը,

2) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագահ՝

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 37-Ն որոշման

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 12-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առևտրի կետերի մասին

Ցուցանիշի անվանումը Տողի

ծածկագիրը Չափման

միավորը Ընդա-մենը այդ թվում`

պարենային ապրանքներ ոչ պարենային ապրանքներ խառը ապրանքներ

Ա Բ Գ 1 2 3 4

Շուկայի տարածքի ընդհանուր մակերեսը 110 քառ. մ.

Վաճառատեղերի ընդհանուր քանակը 115 հատ

Վաճառատեղերի մակերեսը 120 քառ. մ.

Հաշվետու ամսում շուկայի աշխատած օրերի քանակը 125 օր

Հաշվետու ամսում շուկայում աշխատած վաճառատեղերի միջին օրական քանակը 130 հատ

Մեկ վաճառատեղից օրվա տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը 135 դրամ

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը 140 մարդ X X X

Ղեկավար / Անհատ ձեռնարկատեր՝ __________________ __________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

լիազորված անձ)` __________________ __________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

«_ »____________ 20___թ.»:

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 37-Ն որոշման

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 12-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՇՈՒԿԱ (ԱՄՍԱԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առևտրի կետերի մասին» Ձև 1-շուկա (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (ռեսպոնդենտ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

6. Բաժին 1-ի՝

1) «110» ծածկագրով տողում լրացվում է սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկայի (այսուհետ` շուկա) զբաղեցրած տարածքի ընդհանուր մակերեսը,

2) «115» ծածկագրով տողում լրացվում է շուկայի առկա վաճառատեղերի ընդհանուր քանակը, անկախ դրանց զբաղեցված լինելուց,

3) «120» ծածկագրով տողում լրացվում է շուկայում առկա վաճառատեղերի մակերեսը,

4) «125» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում շուկայի աշխատած օրերի քանակը (սույն տողի 1-ին սյունակում պետք է նշվի նույն տողի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակներից ընտրված ամենամեծ թիվը),

5) «130» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու ամսում շուկայում աշխատած վաճառատեղերի միջին օրական քանակը, որը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվա զբաղեցրած վաճառատեղերի հանրագումարը ամսվա աշխատած օրերի քանակի վրա բաժանելու միջոցով,

6) «135» ծածկագրով տողում լրացվում է մեկ վաճառատեղից մեկ օրվա տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը (սույն տողի սյունակ 1-ը լրացնելու համար հարկավոր է այդ տողի սյունակներ 2-ի, 3-ի և 4-ի տվյալները բազմապատկել «130» ծածկագրով տողի համապատասխան սյունակների տվյալներով, արդյունքը գումարել իրար, այնուհետև ստացված գումարը բաժանել «130» ծածկագրով տողի առաջին սյունակի ցուցանիշի վրա («135» ծածկագրով տողի սյունակ 1=((«135» ծածկագրով տողի սյունակ 2 x «130» ծածկագրով տողի սյունակ 2) + («135» ծածկագրով տողի սյունակ 3 x «130» ծածկագրով տողի սյունակ 3) + («135» ծածկագրով տողի սյունակ 4 x «130» ծածկագրով տողի սյունակ 4)) / «130» ծածկագրով տողի սյունակ 1)),

7) «140» ծածկագրով տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը (աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները)՝ հաշվետու տարվա համար:

7. Աշխատողների՝

1) միջին տարեկան թվաքանակի (աշխատողների միջին տարեկան թվաքանակի (աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես առևտրի ոլորտում զբաղված, այնպես էլ վարչական աշխատողներին) ցուցանիշը լրացվում է տարեկան մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա Հաշվետվությունում) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին (տասնորդական ճշտությամբ) բաժանելով,

2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31)-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,

3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար, (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),

4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

8. Բացի «125» և «135» ծածկագրերով տողերից, մնացած բոլոր տողերի, սյունակներ 2-ի 3-ի և 4-ի ցուցանիշների գումարը պետք է հավասար լինի սյունակ 1-ի ցուցանիշին:»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։